Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրվան ընդառաջ

ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Աղվերանում անցկացվել է «Զանգվածային լրատվամիջոցների դերը ՄԻԱՎ վարակի կանխարգելման գործում» երկօրյա սեմինար-վարժանքը:

 

Հաշվի առնելով, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին տեղեկատվության հիմնական աղբյուրը լրատվամիջոցներն են և վերջիններիս տրամադրած տեղեկատվության հիման վրա է ձևավորվում մարդկանց վերաբերմուքը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ, բանախոսները լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել են ոլորտում առկա խնդիրները, բուժման ուղղությամբ նորությունները, պատասխանել են հուզող հարցերին:

 

Նշենք, որ սեմինարի նպատակն է բարձրացնել լրագրողների իրազեկվածությունը` դեկտեմբերի մեկի` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օրվան ընդառաջ:

 

«Կարծում եմ, որ այս դասընթացը կօգնի լրագրողներին առավել գրագետ լուսաբանել ոլորտը և կնպաստի մարդկանց իրազեկվածության բարձրացմանը»,- նշել է ՀՀ առողջապահության նախարարի մամլո քարտուղար Շուշան Հունանյանը:

 

Սեմինարի ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչների ուշադրությանը ներկայացվել են ՄԻԱՎ վարակի առանձնահատկությունները, ինչպես նաև ոլորտի այլ թեմաներին վերաբերող զեկուցումներ: Բանախոսներն անդրադարձել են ՄԻԱՎ վարակի կանխարգելման գործում տեղեկացվածության բարձրացման նշանակությանը, անցկացվել են խմբակային քննարկումներ, ցուցադրվել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ հետազոտության և խորհրդատվության, փոխանցման ուղիների մասին ֆիլմեր:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2011
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ